
Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի 7 բնակիչ է ձերբակալվել՝ Վրաստանի հատուկ ծառայությունների օգտին լրտեսության մեղադրանքով:Այս մասին Ցխինվալիում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարավային Օսիայի անվտանգության հաձնաժողովի ղեկավար Վիկտոր Շարգաևը: Վերջինիս խոսքերով՝ նշված անձինք խիստ նախազգուշացում են ստացել և ներկայումս համագործակցում են օսական հատուկ ծառայությունների հետ: Ձերբակալվածները գտնվում են խիստ հսկողության տակ:
Շարգաևը նաև հայտարարել է, որ 2016 թվականին մարդիկ են ձերբակալվել, ովքեր Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի տարածքից դեղորայք են տեղափոխել Վրաստան: