
Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող դատապարտյալները կխմբավորվեն ըստ հանցագործության ծանրության չափի:
Վրաստանի Պատիժների իրականացման և պրոբացիայի նախարար Կախա Կախիշվիլիի հրամանով կատարված փոփոխություններն արդեն ուժի մեջ են մտել:
Նշվում է, որ ՔԿՀ-ներում այն կալանավորները, ովքեր պատիժ են կրում տնտեսական, կիբեր կամ նմանատիպ այլ հանցագործության համար, կտեղավորվեն առանձին խցերում: