Ապօրինի նպատակներով Իսրայել մեկնող քաղաքացիների թիվը նվազել է, հետևաբար նվազել են նաև Իսրայել մուտքի մերժման դեպքերը: Սա ինչ-որ կերպ կապված է նաև Վրաստանը անվտանգ երկրների շարքում հայտնվելու հետ: Այս մասին լրագրողներին ասել է Իսրայելում Վրաստանի հյուպատոս Ալեքսանդր Ջիշկարիանին. «Սկզբում դրությունը ծանր էր, լրատվամիջոցներում մեկ անգամ չէ, որ գրվեց այն մասին, թե շատ թվով մարդիկ Իսրայել են մեկնում և ապաստան խնդրում: Փետրվարին Վրաստանը նշվեց որպես անվտանգ երկիր, և խնդիրը բարելավվեց: Մենք ամենօրյա ռեժիմով մոնիթորինգ ենք իրականացնում և կարող ենք ասել, որ ապօրինի նպատակներով մեկնողների թիվն անհամեմատ նվազել է, հետևաբար նվազել են նաև մուտքի մերժման դեպքերը: Կարելի է նաև հաշվի առնել այն, որ այժմ զբոսաշրջային սեզոն է. Թբիլիսիի և Թել-Ավիվի միջև շաբաթվա ընթացքում 23 ուղիղ չվերթ է իրականացվում, ինչպես նաև գործում են Իսրայել հասնելու այլ երթուղիներ, այդ թվում նաև այլ երկրների միջոցով: Ցուցանիշի բարելավմանը նախորդել է աշխատանքը, որը տարվել է երկու երկրների համապատասխան կառույցների կողմից»,— ասել է Ալեքսանդր Ջիշկարիանին: