
«Վրաստանի խորհրդարանի նոր կանոնակարգը, որը հնարավորություն է տալիս Վրաստանի քաղաքացիներին միաժամանակ ունենալ մեկ այլ երկրի քաղաքացիություն, ուժի մեջ է մտնում օրինագծի հրապարակումից անմիջապես հետո և ոչ թե 2018 թվականի նոյեմբերին», — այս մասին այսօր կայացած լիագումար նիստում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Վրաստանի Սահմանադրության նախկին տարբերակի համաձայն՝ Վրաստանի քաղաքացին չէր կարող միաժամանակ այլ պետության քաղաքացի լինել: Վրաստանի քաղաքացուն երկրորդ քաղաքացիություն տրվում է միայն Վրաստանի նախագահի որոշմամբ, սակայն Սահմանադրության նոր տարբերակում այս կետն ամբողջությամբ փոխվում է:
Խորհրդարանը նախատեսում է փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ գարնանային նստաշրջանի երրորդ նիստում:
«Սահմանադրության անցումային սահմանումներին համապատասխան արձանագրություն կներկայացվի և փոփոխությունների հրապարակման դեպքում կհրապարակվի քաղաքացիության մասին նոր կանոն», — ասել է Կոբախիձեն։