
Վրաստանի փրկարար ծառայության աշխատակիցները շարունակում են հուլիսի 5-ին Շիդա Քարթլիի Կասպիի շրջանում կորած հինգ զբոսաշրջիկների որոնողական աշխատանքները:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների գործակալությունից հայտնել են, որ աշխատանքները չեն դադարում, նորություններ չկան: Զբոսաշրջիկների կորչելու մասին հայտնի է դարձել հուլիսի 7-ին, վերջին անգամ նրանց տեսել են Կասպիի շրջանի Գոստիբե գյուղում: Զբոսաշրջիկներն իրենք են կապ հաստատել փրկարարների հետ, սակայն ավելի ուշ նրանց հետ կապն ընդհատվել է: Զուգահեռ տեղեկություն էր տարածվել նաև Վրաստանի բարձր լեռնային Խեվսուրեթի շրջանում ևս հինգ զբոսաշրջիկների կորչելու մասին: Հուլիսի 7-ին նրանք հայտնաբերվել են և ուղղաթիռով տեղափոխվել անվտանգ վայր: