«Վրաստանի տրանսպորտի և ճանապարհային ասոցիացիա». «Սիթի պարկը» փորձում է վարորդներից առավելագույն տուգանք կորզել

«Սիթի պարկ» ընկերությունը դատական գործի մեջ է քաղաքապետարանի հետ, մինչդեռ ամբողջ ագրեսիան քաղաքացիների վրա են թափում: Այս մասին ասվում է «Սիթի պարկի» խնդրահարույց գործունեության մասին ներկայացնող «Վրաստանի տրանսպորտի և ճանապարհային ասոցիացիա»-ի հայտարարության մեջ:

Կազմակերպության հայտարարությամբ, Թբիլիսիի քաղաքապետարանի՝ «Սիթի պարկ»-ի հետ պայմանագրի ընդհատման (ապրիլի 10) մասին հայտարարելուց հետո, ընկերության աշխատակիցները սկսել են ագրեսիվ գործողություններ:

«Վրաստանի տրանսպորտի և ճանապարհային ասոցիացիա»-ն կոչ է անում Թբիլիսիի քաղաքապետարանին՝ արձագանքել նշված փաստին և վարորդներին այս իրավիճակից ելք առաջարկել:

«Սիթի պարկ»-ի նպատակը վարորդներից առավելագույն գումար կորզելն է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավտոկայանատեղիների հարցը լուծված չէ և տեղերը բավարար չեն (15 տրանսպորտային միջոցի համար 1 կայանատեղի), մենք դա համարում ենք անարդար», — ասված է հայտարարության մեջ:

Թողնել պատասխան