
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի տեղեկատվությամբ՝ 2017 թվականի հոկտեմբերի դրությամբ տնտեսական աճը կազմել է 5,7 տոկոս, ինչը տարածաշրջանում լավագույնն է: Այս մասին վարչապետը հայտարարել է կառավարության այսօրվա նիստի ընթացքում:
«Ուրախալի լուր, որ հրապարակվել է այսօր՝ նոյեմբերի 30-ին: Նախնական տվյալներով, 2017 թվականի հոկտեմբերի դրությամբ տնտեսական աճը կազմել է 5,7 տոկոս, իսկ 10 ամսվա ընթացքում աճը կազմել է 4,9 տոկոս: Սա տարածաշրջանի մասշտաբով լավագույն արդյունքն է,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունն ակտիվորեն աշխատում է տնտեսական աճի ավելացման ուղղությամբ,-Համոզված եմ՝ անցկացված համաժողովը, ծրագրված նախագծերը կստեղծեն էլ ավելի մեծ շարժ եւ առաջիկա տարվա ընթացքում կունենանք ավելի բարձր տնտեսական աճ՝ գերազանցելով բոլոր կանխատեսումները»,- հայտարարել է վարչապետը: