
Վրաստանի Ներքին գործերի նախարարության «անվտանգ երթևեկություն» ծրագրի շրջանակներում երկրի տարբեր քաղաքներում հետիոտնային շուրջ 20 անցուղի է գծվել:
Ծրագրի շրջանակներում նոր անցումներ են ավելացել Բաթումի, Գորի, Ախալցիխե, Քութայիսի, Զուգդիդի, Փոթի, Մցխեթա, Ռուսթավի, Օզուրգեթի քաղաքներում:
ՆԳՆ-ի տեղեկատվությամբ՝ «Քեզ համար, քո անվտագնության համար» ծրագրին միացել են հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, տեղական ինքակառավարման մարմինների աշխատակիցներ, ուսանողներ և աշակերտներ:
ՆԳՆ-ի նախաձեռնության նպատակը պատահարների կանխարգելումն է, երթևեկության անվտանգության մասին իրազեկության բարձրացումը: