«Մեր հետևողական ու պրագմատիկ քաղաքականությամբ պետք է կարողանանք երկրում պահպանել կայունությունը»,-այս մասին «Վրացական երազանք» կուսակցության Ռուսթավիի տարածքային կազմակերպության հրավիրած գիտաժողովում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Կառավարության ղեկավարը նշել է, որ Վրաստանի տարածքային ամբողջականության հարցը եղել և մնալու է երկրի թիվ առաջին խնդիրը:
«Հենց այդ պատճառով է, որ մեր արտաքին և ներքին քաղաքականությունն ուղղված է կայունության պահպանմանը, մյուս կողմից էլ, սակայն, հետևողական արտաքին քաղաքականությամբ հասնել նրան, որ մեր երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնվի, անխուսափելի դառնա տնտեսական զարգացումը և, որ հասնենք Արևելյան Եվրոպայի երկրների զարգացման մակարդակին: Այս ամենի համար մեզ միայն մեկ տարվա կայուն զարգացում չէ անհրաժեշտ, բայց մենք միասին կկատարենք այդ առաջադրանքը»,-վարչապետի խոսքերն է փոխանցում interpressnews.ge պարբերականը։