Վրաստանի վարչապետն ընդունել է ամերիկացի կոնգրեսականին

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ընդունել է ամերիկացի կոնգրեսական Ուիլ Հարդին: Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են ԱՄՆ-Վրաստան ռազմավարական համագործակցության, երկկողմ առևտրա-տնտեսական հարաբերությունների խորացման և միջազգային անվտանգության հարցում Վրաստանի դերի մասին:

Վարչապետը կարևորել է ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության կարևորությունը Վրաստանի համար՝ որպես օրինակ բերելով հատկապես 2017-ին գրանցած հաջողությունները:

Ամերիկացի կոնգրեսականը դրական է գնահատել երկրի բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրը: Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին եւ ԱՄՆ կոնգրեսական Ուիլ Հարդին ընդգծել են առկա անվտանգության մարտահրավերները և դրանք հաղթահարելու ընդհանուր ջանքերի կարևորությունը: Կոնգրեսականի խոսքով, ԱՄՆ-ն բարձր է գնահատում միջազգային անվտանգության հարցում Վրաստանի աջակցության կարևորությունը:

Կողմերը զրուցել են նաև տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ: Վրաստանի վարչապետը ամերիկացի կոնգրեսականին տեղեկացրել է նաև բռնազավթած տարածքներում մարդու իրավունքների, հումանիտար և անվտանգության առումներով տիրող իրավիճակի մասին: Հանդիպմանը ամերիկյան կողմը ևս մեկ անգամ հայտարարել է ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և եվրաինտեգրման գործընթացներում:

Նյութի աղբյուր՝ imedinews.ge

Թողնել պատասխան