
Վրաստանի կառավարությունում հաստատել են, որ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի Բրյուսել նախատեսված պաշտոնական այցը հետաձգվել է։ Կառավարությունից պատճառը չեն մեկնաբանում: Կառավարության մամուլի ծառայության տեղեկատվությամբ, «այցը տեղի կունենա կառավարության նոր կազմին վստահություն հայտնելուց հետո»:
Վրաստանի վարչապետը պետք է Բրյուսել մեկներ դեկտեմբերի 8-ին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին վարչապետի Հայաստան նախատեսվող այցը նույնպես հետաձգվել էր: