
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են՝ մայիսի 8-ին Սպիտակ տանը Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ: Օրակարգում վրաց-ամերիկյան ռազմական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի քննարկումն է:
Այցի շրջանակներում Վրաստանի կառավարության ղեկավարը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի, Առևտրի նախարար Ուիլբուր Ռոսսի հետ, կայցելի նաև ԱՄՆ սենատ:
Կվիրիկաշվիլին այցի ավարտին կհանդիպի նաև ԱՄՆ-ի ոչ կառավարական կազմակերպությունների եւ առաջատար փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ: