
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն սեպտեմբերի 10-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և ծաղիկներ խոնարհեց Անմար կրակի մոտ:
Նրան ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը:
Մամուկա Բախտաձեն նաև խորհրդանշական եղևնի տնկեց Ծիծեռնակաբերդի ծառուղում: