Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին մայիսի 12-ին պաշտոնական այցով մեկնել է Էստոնիա:
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված է Վրաստանի կառավարության ղեկավարի հանդիպումը էստոնացի գործընկերոջ՝ Յուրի Ռատասի հետ: Հանդիպումից հետո երկու երկրների վարչապետները ԶԼՄ-ների առջև հանդես կգան համատեղ ասուլիսով։
Կառավարության հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ Կվիրիկաշվիլին կհանդիպի նաև Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդին, խորհրդարանի ղեկավար Էյկի Նեստորին։
Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են Եվրաինտեգրման հարցերով նախարար Վիկտոր Դոիձեն, Արտաքին գործերի փոխնախարար Վախտանգ Մախարոբլիշվիլին: