
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին սատարում է այն նախաձեռնությունը, ըստ որի՝ այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում պահպանվի նաև Վրաստանինը: Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում քննարկվում է մի նախաձեռնություն, ըստ որի՝ Վրաստանի քաղաքացիները այլ երկրի անձնագիր սանալու համար ստիպված չեն լինի բարդ ընթացակարգ անցնել՝ վրացական քաղաքացիությունը վերադարձնելու համար: Ինչպես արդեն տեղեկացվել է հանրությանը, սահմանադրական բարեփոխումների փաթեթում ներառված է, որ Վրաստանի քաղաքացին այսուհետ ավտոմատ կերպով չի կորցնի քաղաքացիությունը՝ այլ երկրի անձնագիր վերցնելու դեպքում: Սա նշանակում է, որ երկրի մայր օրենքից կհանվի նաև Վրաստանում երկքաղաքացիությունն արգելող կետը: Փոփոխությունները կհաստատվեն խորհրդարանի աշնանային նստաշրջանին: