«Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար երկխոսություն ծավալելու որոշումը Վրաստանի սուվերեն իրավունքն է»,- այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին:
Դեսպանը գտնում է, որ մինչ հարաբերությունների կարգավորումը, պետք է դեռևս բարելավել այն և լուծել սահմանային նշանների հարցը:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերությունների ավելի բարձր մակարդակին անցնելուն, ես կասեի, որ դրա համար լավ կլինի դեռևս հարաբերությունները բարելավել, լուծել սահմանային նշաններին վերաբերող, ինչպես նաև այլ խնդիրներ, որոնք խոչընդոտում են մարդու ազատ տեղաշարժման իրավունքը: Նաև նշեմ, որ Վրաստանի սուվերեն որոշումն է, թե ինչ հարաբերություններ կունենա այլ երկրների հետ, ինչ կառույցներում կներգրավվի»,- հայտարարել է Յան Քելլին։