
Վրաստանի պաշտպանության նախարարությունը վերականգնում է պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքը: Այս մասին հայտարարել է նախարար Լեւան Իզորիան՝ պաշտոնավարման 100 օրվա հաշվետվությունը ներկայացնելու ընթացքում: Նախարարն ասել է, որ որոշումն ընդունվել է մի քանի ամիս տևած քննարկումների արդյունքում:
«Կարծում ենք՝ նպատակահարմար է վերականգնել պարտադիր ծառայությունը՝ նորացված ձևով: Մասնավորապես՝ նորակոչիկները կանցնեն նախնական պատրաստություն՝ դառնալով լիարժեք զինծառայողներ: Նորակոչիկների աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով մինչև 50 լարիի, նրանք նաև հանգստյան օրվա իրավունք կունենան: Պարտադիր զանծառայությունը նպաստելու է ազգային և կրոնական փոքրամասնությունների քաղաքական ինտեգրմանը» ,- վստահ է Իզորիան:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելիի՝ ընթացիկ տարվա հունիսի 27-ի հրամանով, պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքը չեղարկվել էր: