
Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան հանդիպում է ունեցել Վրաստանում ԱՄՆ դեպսան Յան Կելլիի հետ:
Նախարարության տեղեկատվությամբ` կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:
«ԱՄՆ-ի դեսանի հետ համագործակցության մի շատ լավ ձևաչափ ենք ստեղծել, որտեղ հնարավորություն է տրվում քննարկել պաշտպանական ոլորտի բարեփոխումներն ու առկա գործընթացները»,-հայտարարել է Իզորիան:
ԱՄՆ դեսպանը նույնպես կարևորել է երկկողմ հարաբերությունները, խոսել գործընկեր երկրին աջակցելու կարևորության մասին: