Վրաստանի Պաշտպանության նախարար Լեվան Իզորիան արձագանքել է իր հասցեին ընդդիմախոսների հնչեցրած քննադատություններին: Գոնիոյում, որտեղ մասնակցում էր անհետ կորած զինծառայողների հիշատակին նվիրված միջոցառմանը, Իզորիան ասել է` իր նպատակը զինվորի անվտանգության ապահովումն է:
«Իմ հայտարարությունները սոսկ մի կարևոր նպատակ ունեն` պաշտպանել յուրաքանչյուր զինվորի անվտանգությունը` նրա գործունեության համար արժանի ու համապատասխան պայմաններ ստեղծելով: Զինվորն իրեն անվտանգ պետք է զգա»,-ասել է Իզորիան:
Պաշտպանության նախարարը նաև նշել է, որ պետությունը խաղաղ պայմաններում պետք է զբաղված լինի զինվորի համար այդ բոլոր պայմաններն ապահովելով:
Ես` որպես Պաշտպանության նախարար, պարտավոր եմ առաջին հերթին հոգալ այդպիսի անվտանգության համար: Հետևաբար, եթե գոյություն ունեն բացեր, պետք է դրանց մասին հրապարակայնորեն խոսել` ելնելով զինվորի շահերից, նրա անվտանգության ու առողջության համար»- հայտարարել է Լեվան Իզորիան:
Լուսանկարը՝ on.ge