
Վրաստանի քաղաքացիական հավասարության և հաշտեցման պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը փակ քննարկում են անցկացրել։ Քաղաքացիական հավասարության և հաշտեցման նախարարությունից տեղեկացնում են, որ քննարկման ընթացքում խոսվել է Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև Վրաստանի կառավարության խաղաղասիրական նախաձեռնություններից։
Ցիխելաշվիլին Գյոթեմյուլլերին հայտնել է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում և Հարավային Օսիայում մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին։ Քննարկվել է նաև «Քայլ դեպի լավագույն ապագա» խորագրով խաղաղասիրական ծրագիրը: