
«Պաշտպանության նախարարությունը միայն խորհդատուների ինստիտուտից հրաժարվելու արդյունքում 389 հազար 556 լարի է տնտեսել: Այս գումարը կազմում է նախարարի և նրա տեղակալների տարեկան աշխատավարձը»,- այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան:
«Վրաստանի պաշտպանության նախարարությունում վերակազմակերպան գործընթացը սկսվել է 2016 թվականի սեպտեմբերից: Նախարարության նոր ղեկավարությունը գերատեսչության զարգացման ռազմավարություն է մշակել: Բարեփոխումների նպատակը երկրի ազգային շահերից ելնելով, առկա վտանգները հաշվի առնելով, ՆԱՏՕ-ի չափանիշների համապատասխան զինված ուժերի ստեղծումն է և գերատեսչությունում ադմինիստրատիվ ծախսերի նվազեցումը»,- հայտարարել է Իզորիան:
Նախարարի խոսքերով, 2016 թվականին նախարարության 670 միլիոնանոց բյուջեի 67%-ը միայն աշխատավարձերն ու սոցիալական ծախսերն են կազմել, միայն 33%-ը՝ տեխնիկայի, զինամթերքի և այլն: