Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ով երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանիպման ժամանակ կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են Վրաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմավարական ու բարեկամական հարաբերությունների կարևորությունը:
«Մեզ համար շատ կարևոր է, որ Վրաստանը ի դեմս Ադրբեջանի ունի հուսալի հարևան: Մեր ժողովրդների միջև բազմադարայա բարեկամությունը, բարիդրացիական հարաբերություններն ու ռազմավարական համագործակցությունը տարածաշրջանում կայունության երաշխիք են: Հաճույքով ցանկանում եմ նշել նաև պաշտպանական ոլորտում հարաբերությունների ակտիվ դինամիկան, որը արտացոլվում է երկկողմ և եռակողմ ձևաչափով»,- հայտարարել է Լևան Իզորիան:
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան Թբիլիսիիում հանդիպել էր Վրաստանում Թուրքիայի դեսպան Զաքի Լևենթ Գումրուչքուին:
«Երբ այցելեմ Ադրբեջան՝ կհանդիպեմ երկրի առաջին դեմքերին: Քննարկամ թեմաներից մեկը եռակողմ համագործակցության զարգացումը կլինի»,-ասել էր նախարարը: