Ձյան ակտիվ տեղումների պատճառով Վրաստանի մի շարք շրջանային և միջհամայնքային նշանակության ավտոճանապարհներին սահնամափակումներ են գործում` բեռնատար տրանսպորտի համար: Ենթակառուցվածքնեի և տարածաշրջանային զարգացման նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից տեղեկացնում են, որ Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութի ճանապարհի 75-97-րդ կիլոմետրում հայկական սահման տանող ճանապարհին արգելված է կցորդով, կիսակցորդով մեքենաների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը:
Հայաստանի սահման տանող` Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհի 90-112-րդ կիլոմետրում մեքենաների տեղաշարժը թույլատրվում է միայն անվաշղթաների կիրառմամբ: Նույն իրավիճակն է նաև Վազիանի-Գոմբորի-Թելավի ավտոճանապարհի 0- 58 -րդ կիլոմետրում և Կոդա-Փարծխիսի-Մանգլիսի- Ծալկա-Նինոծմինդա ավտոժանապարհի Ռոդիոնովկա-Նինոծմինդա հատվածում:
Խնդրահարույց տեղերում մոբիլիզացված են համապատասխան ծառայությունները: Շուրջօրյա ռեժիմով աշխատում է ձյուն մաքրող տեխնիկան: Ճանապարհները մշակվում են հակամերկասառուցային նյութերով: