
Վրաստանի ողջ տարածքում առաջիկա ամիսներին կմեկնարկի ճանապարհային տեսախցիկների տեղադրման նախագիծը։ Այս մասին տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության ավտոճանապարհների վարչության ղեկավար Գիորգի Սեթուրիձեն: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:
Սեթուրիձեի խոսքով՝ տեսախցիկները հնարավորություն կտան պարզել այն մարդկանց ինքնությունը, ովքեր խախտում են անվտանգության կանոնները:
«Տեսախցիկներ կտեղադրվեն ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական փողոցներում: Կտեղադրվեն նաև բնակավայրերում, որտեղ նույնպես քիչ չեն խախտումները»,- նշել է Սեթուրիձեն: