Վրաստանի տարբեր շրջանների բնակիչները հնարավորություն են ստանում անվճար ուսումնասիրել անգլերեն լեզուն։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, Կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին և Բրիտանական խորհրդի ղեկավար Զազա Փուրցելաձեն։
Նշվում է, որ դասընթացները կկազմակերպվեն արդարադատության տներում։
ԿԳՆ-ի տեղեկատվությամբ, Վրաստանի սահմանամերձ շրջաններում անգլերեն լեզվի 6 կենտրոն կբացվի, որտեղ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, հաշմանդամություն ունեցողները և փախստականները կարող են անվճար մասնակցել դասընթացներին՝ օգտագործելով առկա գրքերն ու ուսումնական ալ նյութեր։
Բացի այդ, «անգլիական հասարակությունում ներգրավվածության և զբաղվածության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի ուսուցիչները վերապատրաստման դասընթացների կմասնակցեն, 22 ուսուցիչ մեկ շաբաթ տևողությամբ կլինի Մեծ Բրիտանիայում։