
Վրաստանի շրջաններում մոտ ապագայում կբացվի շտապ օգնության ավելի քան 40 կենտրոն: Այս մասին տեղեկացնում է Տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը:
2018թ. մարտի վերջին շտապ օգնության նոր կենտրոններ կբացվեն Չոխատաուրիում, Բորջոմիում եւ Վանիում: Ներկա պահին կենտրոնների շինարարական աշխատանքները եզրափակիչ փուլում են:
Մայիս ամսվանից նման կենտրոններ կհայտնվեն նաեւ Իմերեթիի շրջանից՝ Բաղդադիում, Սամտրեդիայում, Խոնիում, Սաչխերեում: Սամեգրելո եւ զեմո Սվանեթիի շրջանից՝ Փոթիում, Մարտվիլիում եւ Մեստիայում: Քվեմո Քարթլիի շրջանից մայիս ամսվա ընթացքում նման կենտրոններ կբացվեն Դմանիսիում, Մարնեուլիում եւ Ծալկայում: Բոլոր կենտրոնները կհամապատասխանեն ժամանակակից չափորոշիչներին եւ կահավորված կլինեն անհրաժեշտ տեխնիկայով:
2018թ ծրագրված է 35 կենտրոն բացել: Վրաստանի շրջանների մեծ մասում չկան շտապ օգնության բաժանմունքներ. «Նախագծի ավարտը նշանակալիորեն կբարելավվի բնակչության սոցիալական պայմանները եւ կբարձրացնի ծառայության որակը»,— նշել են նախարարությունից:
Շինարարական աշխատանքները ֆինանսավորվում են երկրի շրջաններում ծրագրված նախագծերի հիմնադրամից: Նախագծի ընդհանուր գումարը կազմում է 10 մլն լարի: