Վրաստանի իշխանությունները հայտարարել են Եվրամիության հետ առանց վիզային ռեժիմի պայմանների և դրա խախտման հետևանքների հետ կապված տեղեկատվական արշավների «երրորդ ալիքի» մեկնարկի մասին: Առաջին հանդիպումները անցկացվելու են մարտի 5-6-ը՝ Իմերեթիում: Վրաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներն ու փորձագետները կհանդիպեն Քութայիսի, Վանի, Սամտրեդիա, Թերժոլա, Տկղիբուլի քաղաքների բնակիչների հետ: Արտգործնախարարությունից ասել են, որ բնակչությանը պետք է ծանոթացնեն ԵՄ այցելությունների կանոններին, խոսելու են այդ կանոնների խախտման և ԵՄ երկրներում ապաստան խնդրելու դեպքում անբարեխիղճ վերաբերմունքի հետ կապված ռիսկերի մասին: Տեղեկատվական արշավի երրորդ փուլը ներառում է մոտ 100 միջոցառում: Հանդիպումներ կլինեն մոտ 50 բնակավայրերում:
Սրան զուգահեռ կառավարությունը ծրագրում է կյանքի կոչել ապօրինի միգրացիան զսպող մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Դրանցից մեկը ազգանվան փոփոխության կարգի խստացումն է:
Ըստ ապաստան խնդրողների աջակցության եվրոպական բյուրոյի (European Asylum Support Office – EASO)՝ նախորդ տարի Վրաստանից Եվրոպայում ապաստան փնտրողների թիվն ավելացել է 35%-ով: Սրա հետ կապված լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ ԵՄ-ն հնարավոր է չեղարկի Վրաստանի համար առանց վիզային ռեժիմը: Վրաստանի իշխանությունները խոստացել են անհապաղ միջոցներ կիրառել՝ սա կանխելու նպատակով:
Լուսանկարը՝ schengenvisainfo-ից