Մամուկա Բախտաձեի գլխավորած կառավարությունում նոր դեմքեր են հայտնվելու։
Interpressnews-ը գրում է, որ իր աղբյուրի տեղեկացմամբ, Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնելու համար հայրենիք է վերադառնալու ԱՄՆ-ում տարիներ շարունակ գործունեություն ծավալող մի քաղաքացի, որի անունը դեռևս չի նշվում:
Բախտաձեն, որ մինչ այս ֆինանսների նախարարի պաշտոնն էր զբաղեցնում, իրեն փոխարինողի մասին արդեն խոսել է «Վրացական երազանք»-ում, որտեղից, սակայն դեռևս այդ մասին տեղեկատվությունը չեն հաստատում։
Հիշեցնենք՝ նորընտիր վարչապետ Բախտաձեն իր թիմը խորհրդարանին է ներկայացնելու 2-3 շաբաթվա ընթացքում: Նա խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ նշել է, որ նոր կառավարությունում կառուցվածքային ու կադրային մի շարք փոփոխություններ են լինելու։