
Վրաստանում հոկտեմբերի 21-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլի արդյունքների համաձայն ընտրված 58 քաղաքապետերը նոյեմբերի 12-ին կմեկնարկեն աշխատանքները։ Իսկ Թբիլիսիի նորընտիր սակրեբուլոյի՝ ավագանու նիստը տեղի կունենա նոյեմբերի 14-ին։ Այս մասին հայտնի է դարձել կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստից հետո։
Հիշեցնենք, որ Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 12-ին, 6 ընտրատարածքներում։ Ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվեն Քութայիսի քաղաքում և հինգ շրջաններում՝ Կազբեգիում, Բորջոմիում, Խաշուրիում, Օզուրգեթիում, Մարտվիլիում։