
Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արգենտինա Սաբադոշին:
Նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանում ՄՄԿ առաքելության ղեկավար Իլիանա Դերիլովան և ՆԳՆ միջազգային հարաբերությունների վարչության պետ Շալվա Կվինիխիձեն:
Հանդիպանը քննարկվել են միգրացիայի և սահանների կառավարան ոլորտում Վրաստանի ներքին գործերի նախարարության իրականացրած բարեփոխումները:
«Միգրացիայի միջազգային կազմակերպությունը Վրաստանում 1993-թվականից աշխատում է միգրացիայի և սահմանների կառավարման հարցերի շուրջ: ՄՄԿ-ն տարբեր նախագծերի և ծրագրերի շրջանակներում համագործակցում է Վրաստանի ներքին գործերի նախարարության հետ»,— նշված է գերատեսչության հայտարարության մեջ: