
Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլիի հայտարարությամբ՝ Վրաստանի ՆԳՆ-ն եւ գլխավոր դատախազությունը ամեն ինչ անում է, որ Գիա Ցերցվաձեի իրավունքները պաշտպանված լինեն: «Ցավում եմ, որ հանրայնորեն չեմ կարող լրացուցիչ մեկնաբանություններ անել: Ոչինչ չեմ կարող ասել նրանից զատ, ինչ արդեն տարածվել է: Մենք եւ գլխավոր դատախազությունը աշխատում ենք այս ուղղությամբ: Մենք բացարձակապես բոլոր հարցերին պատասխաններ ունենք, սակայն հանրայնորեն այս թեման չի քննարկվի»,- հայտարարել է Մղեբրիշվիլին: