
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հանգամանալիորեն կքննի Ախալցիխեում տեղի ունեցած միջադեպը։ Այս մասին վստահեցրել է Վրաստանի ՆԳՆ փոխնախարար Շալվա Խուցիշվիլին՝ տեղեկացնելով, որ հետաքննությունն ընթանում է ՔՕ-ի 178-րդ հոդվածի առաջին կետի (շորթում) հատկանիշներով:
«Միջադեպից տուժածը ցուցմունք է տվել: Հետաքննությունը դեռ կորոշի, թե ովքեր են հարցաքննության ենթարկվելու: Հատուկ ուշադրություն ենք դարձնում տեղի ունեցածին»,-հայտարարել է Խուցիշվիլին:
Հիշեցնենք՝ ընտրությունների երկրորդ փուլից նախաշեմին ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հայտարարում է, որ Սամցխե-Ջավախեթիիում կուսակցության ակտիվիստի նկատմամբ տեղի իշխանությունները ճնշումներ են գործադրել։