Վիզայի ազատականացում ստանալու վերաբերյալ մեկնաբանություն է արել Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է, որ «այս հաղթանակը պատկանում է ժողովրդին և վրացական պետությանը»
Նախկին վարչապետը նշել է, որ ազատ մուտքի իրավունք ստանալը դժվար աշխատանքի արդյունք է, որի հետևանքով հզորացել է Վրաստանը:
«Շնորհավորում եմ Վրաստանի բոլոր քաղաքացիներին` այս մեծ հաջողության կապակցությամբ: Հատկապես շնորհավորում եմ նրանց, ովքեր նպաստել են վիզայի ազատականացում ստանալուն: Այս հաղթանակի հետևում կանգնած է դժվար աշխատանք և հանրային ծառայության պրոֆեսիոնալիզմ: Սա դժվար աշխատանքի արդյունք է, որի հետևանքով մեր երկիրը ավելի է հզորացել: Շնորհակալություն բոլորիդ»: