Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ևս անդրադարձել է հակամարտությանը, այն որակավորելով որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սադրանք՝ Ադրբեջանի և Թուրքիայի դեմ:
«Հայ-ադրբեջանական հակամարտությունը սրելը ներկայում ձեռնտու չէ ոչ Հայաստանին, ոչ էլ Ադրբեջանին, և շատ նման է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պուտինյան սադրանքին, որը վնասում է նաև Հայաստանին: Իրադարձությունների այս զարգացմանը Մոսկվան վաղուց էր պատրաստվում` ինտենսիվորեն զինելով երկու կողմերին, իսկ վերջին տարիների ընթացքում արագ ճանապարհ կառուցեց Դաղստանից մինչև Վրաստան, որը միաժամանակ Ադրբեջան ներխուժելու ամենակարճ ճանապարհ է:
Սադրելով այս հակամարտությունը ` Ռուսաստանը հետապնդում է միանգամից մի քանի ռազմավարական նպատակ, հնարավորություն ստանալով ներխուժել և գրավել այն տարածքները, որոնցով անցնում են Ադրբեջանի գազատարները: Այսպիսով` Եվրոպան կարող է կորցնել Ադրբեջանից և Թուրքմենստանից էներգակիրների ստացման այլընտրանքային աղբյուրը: Իսկ Իլհամ Ալիևի կառավարությունը, որը միշտ վարել է անկախ քաղաքականություն, կարող է դրվել ծայրաստիճան բարդ վիճակի մեջ»:
Սահակաշվիլին գտնում է նաև, որ վրացական խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, որոնցում ներկա դրությամբ, իր խոսքերով ռուսամետ Իվանիշվիլին պարտվում է, Վրաստանը կհայտնվի հարվածի տակ, իսկ Թուրքիան, որին Պուտինը երդվել է պատժել, ստիպված կլինի ներգրավվել երկու ճակատով պատերազմի մեջ
«Այնուամենայնիվ, մենք պետք է սպասենք այն պահին, ինչը կլինի մոտ ապագայում, երբ Պուտինն անպայման կթուլանա: Որից հետո կօգտագործենք տարածաշջանի բոլոր հակամարտությունների շուրջ պայմանավորվելու հնարավորությունը, ելնելով Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի շահերից»,-եզրափակել է Սահակաշվիլին