
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին 2017 թվականին 831 բանտարկյալի համաներում է շնորհել: Պաշտոնական տեղեկատվությամբ, համաներումից հետո պատկան մարմիններն ազատել են 539 բանտարկյալի, որից 37-ը կին, 2-ը՝ անչափահաս:
291 բանտարկյալի պատժի ժամկետը կրճատվել է, այստեղից 9 կին եւ 4 անփաչահաս: 1 բանտարկյալ էլ պայմանական վաղաժամկետ ազատում է ստացել:
Նախագահի պաշոտնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, նախորդ տարվա ընթացքում համաներման հարցերով հանձնաժողովի 5 նիստ է անցկացվել: