
Վրաստանի նախագահն այսօր ստորագրել է համաներման մասին հրամանագիր, համաձայն որի ներում է շնորհվել 170 դատապարտյալի։ Ինչպես այսօր նախագահի նստավայրում անցկացված մամուլի ասուլիսին հայտնել է համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն, համաներման արժանացածներից ինը կին են, կան նաև անչափահասներ։
Ինչպես տեղեկացրել է Քորիձեն, 120 դատապարտյալ հենց այսօր էլ դուրս կգան քրեակատարողական հիմնարկներից, մյուսների համար էլ կրճատվել են պատժի ժամկետները։
Ըստ Քորիձեի՝ համաներման հանձնաժողովը դիտարկել է 1073 անձի գործեր։
Համաներման մասին նախագահի կարգադրությունն արդեն ուղարկվել է պատիժների իրականացման և պրոբացիայի նախարարություն։