Ապրիլի 10-ին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին տիկնոջ հետ պաշտոնական այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ:
Պաշտոնական այցի շրջանակներում Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպումներ կունենա Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանի և Դուբայում ԱՄԷ-ի վարչապետ շեյխ Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մակտումիանի հետ:
Վրաստանի նախագահը ծաղկեպսակ կզետեղի Վահադ Ալ Կարամայի զինվորական հուշահամալիրում, Վրաստան-ԱՄԷ համագործակցություն և աշխարհաքաղաքականության թեմայով դասախոսություն կկարդա Էմիրությունների ռազմավարական հետազոտությունների կենտրոնում:
Rustavi2-ի փոխանցմամբ, այցի նպատակը ԱՄԷ-ի հետ հարաբերություններ խորացումն է: Վրաստանի նախագահի պաշտոնական այցը կավարտվի ապրիլի 11-ին։