
Վրաստանի նախագահը այսօր հրապարակել է համաներման մասին հերթական հրամանագիրը, որի համաձայն ներում է շնորհվել 226 դատապարտյալի: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահին կից գործող համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն: Վերջինիս խոսքերով, նրանց թվում 11 կին է և երեք անչափահաս: «Ներում ստացած դատապարտյալներից 154-ը քրեակատարողական հիմնարկները կլքեն այսօր, իսկ 72-ի պատիժը կրճատվել է» — հայտարարել է Զվիադ Քորիձեն:
Նրա խոսքերով համաներման հանձնաժողովը հուլիսի 18-24-ը ընդհանուր առմամբ քննարկել է 1 564 գործ: