
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին փետրվարի 15-ին մեկնել է Բաթումի՝ մասնակցելու Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Մանանա Կոբախիձեի երդման հանդիսավոր արարողությանը:
Օրվա ընթացքում նախագահը «Պահանջիր վրացական» շարժման շրջանակներում կայցելի Աջարիայի մի քանի արտադրամաս: Տեղեկացնում է «frontnews.ge»-ն:
Հիշեցնենք՝ նախագահի նախաձեռնությամբ հունվարի 12-ին մեկնարկած «Պահանջիր վրացական» շարժման նպատակը վրացական արտադրանքի ճանաչելիության մակարդակի բարձրացումն է, որը կհանգեցնի տնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ավելացմանն ու լարիի արժեվորմանը: