Վրաստանի մշակույթի նախարարը հայաստանյան գործընկերոջն է ներկայացրել հայկական թատրոնի շենքի շինարարության մանրամասները (լուսանկարներ)

Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարները՝ Լիլիթ Մակունցն ու Միխեիլ Գիորգաձեն, այցելել են Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոն: 33850533_1827234944253128_5915430616802787328_n

Հիշեցնենք, որ թատրոնի խարխուլ շենքն այս շրջանում հիմնովին վերակառուցվում է։ Վրաստանի մշակույթի նախարարը հայ գործընկերոջը ներկայացրել է շինարարության հետ կապված նորությունները։

«Պատմական այս վայրում առաջիկայում վեր կխոյանա նոր, բազմաֆունկցիոնալ մի շենք։ Վստահեցնում եմ, որ այսպիսի մեծ բյուջե ոչ մի թատրոնի կառուցման վրա չի ծախսվել։ Կարծում եմ թատրոնի շենքը քաղաքի այցեքարտներից մեկը կդառնա»,-ասաց Գիորգաձեն։

34048694_1827235134253109_6727526404679794688_n

Թողնել պատասխան