
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին կարծիք է հայտնել, որ Խորհրդարանական ընտրություններից առաջ գրանցված միջադեպերը փոխում են երկրում ընտրական պրոցեսի ֆոնը:
Վերջին օրերին բավականին լարված մթնոլորտ է, մի քանի միջադեպեր եղան, այդ պատճառով արևոր է, որ դրանք մինչև վերջ քննվեն,-ասել է Նանուաշվիլին: Ըստ նրա՝ օմբուցմենի գրասենյակի ներկայացուցիչները ընտրությունների օրը ընտրական գործընթացներին հետևելու լիազորություն չունեն, սակայն 26 մոբիլ խմբեր աշխատելու են շրջաններում և մայրաքաղաքում, դիտարկելու ընդհանուր իրավիճակը: Նանուաշվիլին խոստացել է, որ փորձելու են արձագանքել բոլոր ահազանգերին:
Հիշեցնենք, որ վաղը կայանալիք ընտրությունների ընթացքին հետևելու են մի քանի հարյուր դիտորդներ, 51 միջազգային և 91 տեղական կազմակերպություններից: