Վրաստանյան ՀԿ-ները դիմել են ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսին

Վրաստանյան ոչ կառավարական ավելի քան երկու տասնյակ կազմակերպություններ բաց նամակով դիմել են ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսին:

Նամակում ԱՄՆ-ի փոխնախագահին կոչ է արվում Վրաստան այցից առաջ ծանոթանալ երկրի գլխավոր հարցերին։

«Հիմնական խնդիրը իշխող կուսակցության կողմից սահմանադրության փոփոխությունների նախագիծն է: «Վրացական երազանքը» շահագրգիռ կողմերի հետ չի կարողացել համաձայնության հասնել։ Մենք անհանգստացած ենք նաեւ դատական համակարգի ոչ լիարժեք անկախ լինելու փաստով։ 2012 թ․ հետո «Վրացական երազանքը» մեծ հաշվով չի կարողացել այս ոլորտում էական փոփոխություններ իրականացնել»,- նշված է Փենսին ուղղված նամակում:

 

Թողնել պատասխան