Վրաստանի ձյուդոյի հավաքականը մարտի 30-ից ապրիլի 1-ը Թբիլիսիում անցկացվող գրան պրի առաջնությանը 14 մեդալ է նվաճել:Բոլոր մենամարտերի արդյունքներով Վրաստանի հավաքականը 5 ոսկե, 3 արծաթե և 6 բրոզնե մեդալ ունի: Առաջնության երրորդ եզրափակիչ օրը վրաց մարզիկները 4 մեդալ նվաճեցին՝ 1-ական արծաթ և ոսկի, 2 բրոնզ: Ոսկե մեդալը հավաքականին բերեց 100-ից ավելի կգ քաշային կարգում ելույթ ունեցող Գուրամ Տուշիշվիլին՝ հաղթելով Իրանի ներկայացուցչին:
IJF World Judo Tour հեղինակավոր խաղերի շրջանակներում հերթական գրան պրին (Tbilisi Grand Prix) անցկացվեց Թբիլիսիի Օլիմպիական մարզապալատում: Ընդհանուր մրցանակային ֆոնդը 100 հազար դոլար է, մասնակցում էին 39 երկրի 300 մարզիկներ: