Հունվարի 18-ին «Վրաստանի հայրենասերներ» խորհրդարանական խմբակցության անդամները հանդիպում ունեցան արտախորդարանական ընդդիմության առաջնորդների հետ: Հանդիպան ընթացքում քննարկվեցին Վրաստանի Ընտրական օրենսգրքի մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ մի շարք հարցեր: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախաձեռնությունը ընդդիմության և ոչ կառավարական մի շարք կազմակերպությունների կողմից ներկայացվել էր դեռեւս նախորդ` 8-րդ գումարման խորհրդարանին: Պահանջվող փոփոխությունների փաթեթը հաստատվել է նաև 200 հազար ընտրողների կողմից:
Օրենսգրքում պահանջվող հիմնական փոփոխությունը մեծամասնական ընտրակարգի վերացումն է: Հանդիպման մասնակից, «Հայրենասերների դաշինք» կուսակցության անդամ Գոչա Թևդորաձեն նշեց, որ հարցը անցել է խորհրդարանում անհրաժեշտ բոոր լսումներն ու գործընթացները.
««Հայրենասերների դաշինքը» հանդես է գալիս նախաաձեռնությամբ առ այն, որ սահմանադրական փոփոխությունների հարցը, որն արտահայտում է Վրաստանի 200.000 ընտրողի կամքը, նախ պետք է քվեարկվի խորհրդարանում և միայն դրա չընդունվելու պարագայում հանձնվի Սահմանադրական հանձնաժողովի քննարկմանը: Այսօր ականատեսն ենք նրա, որ իշխանությունը չի կամենում վերացնել մեծամասնական ընտրակարգը: Նրանց նպատակն է հնարավորինս հեշտացնել վերարտադրությունը հաջորդ ընտրությունների ժամանակ և սակավաթիվ ձայների դեպքում կրկին ունենալ սահմանադրական մեծամասնություն»:
Թևդորաձեն, ով վարում էր արտախորհրդարանական ընդդիմության հետ հանդիպումը նշեց, որ առաջնորդների հետ պայմանավորվել են համագործակցության որոշ հարցերի շուրջ:
«Նոր աջեր» կուսակցության առաջնորդներից Մամուկա Կացիտաձեն` ով սահմանադրական փոփոխույթունների նախաձեռնողներից է նշեց, որ մինչ օրս խորհրդարանից միայն «Հայրենասերների դաշինքն» է նախաձեռնությանը դրական արձագանքել: Կացիտաձեն խոսեց նաև բուն պահանջների մասին.
«Պահանջում ենք վերացնել մեծամասնական ընտրակարգը, փոխարենը առաջարկում ենք շրջանային համամասնական ընտրակարգի ներմուծում: Այլ կերպ ասած խորհրդարանը կընտրվի համամասնական և շրջանային համամասնական համակարգերի միջոցով»:
Հանդիպմանը ներկա Էր նաև Խորհրդարանի փոխխոսնակ, «Հայրենասերների դաշինք» կուսակցության անդամ Իրմա ինաշվիլին.
«Այսօր իշխանությունը փորձում է խուսափել Ընտրակաան օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ մեր նախաձեռնության վերաբերյալ քվեարկություն կազմակերպել: Իշխող կուսակցությունը չի ցանկանում կորցնել մեծամասնական ընտրակարգը, ինչը միանշանակ նրանց շահերից է բխում, սակայն վնասում երկրի ժողովրդավարական սկզբունքներին»:
«Նոր միություն հանուն Վրաստանի» հասարակական շարժման առաջնորդՊաատա Դավիթայան թերահավատորեն է մոտենում այն հարցին, թե խորհրդարանի քվեարկության արդյունքը դրական կլինի:
«Անկեղծ ասած չեմ կարծում, որ «Վրացական երազանքի» անդամները կքվեարկեն այս նախաձեռնության օգտին, բայց կարևոր է ժողովրդին ցույց տալ, թե որքան անտարբեր է իշխանությունը իրենց նախաձեռնությունների հանդեպ»: