Մուտքի արտոնագրի ազատականացման գործընթացը բնականոն հետևողականությամբ է ընթանում Եվրամիության բոլոր հաստատություններում:
Այս մասին Ստրասբուրգում հայտարարել է Եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով նախարար Դավիթ Բաքրաձեն:
Հիշեցնենք, որ Ստրասբուրգում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շարունակում է պաշտոնական հանդիպումները: Բաքրաձեն նշել է, որ նախագահի մակարդակով այցի շրջանակներում շատ կարևոր է խոսել մուտքի արտոնագրի ազատականացման գործընթացի մասին:
«Մենք հույս ունենք, որ Եվրամիության համապատասխան կառույցները վիզայի ազատականացման մասին ճիշտ և խելամիտ որոշում կկայացնեն»,- նշել է Բաքրաձեն` հավելելով, որ սպասում է գործընթացի բնականոն զարգացմանը: Եվրամիության անդամ երկրների Ներքին գործերի նախարարները Վրաստանի համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմ հաստատելու համար նիստ կհրավիրեն հունիսի 10-ին: Եվրամիության խորհրդից բացի, հարցի որոշման համար պետք է նաև Եվրախորհրդարանի աջակցությունը, չնայած Եվրամիության անդամ Իացեր Սիրիուշ Վոլսկին հունիսի 6-ին հայտարարել էր, որ մինչև սույն թվականի հոկտեմբերը այս հարցը չի քննարկվի: Վոլսկին պատճառաբանել է, որ անդամ երկրների միջև գոյություն ունեցող տարաձայնությունները են նպաստել հարցի հետաձգմանը:
Եվրամիության անդամը հույս է հայտնել, որ անդամ երկրները ամռան ամիսներին կմշակեն իրենց միասնական դիրքորոշումը և աշնանային նիստի ժամանակ կկարողանան Վրաստանի քաղաքացիներին ազատել մուտքի արտոնագիր ձեռք բերելու պարտականությունից: Վոլսկին հավելել է, որ Եվրամիության որոշման հետաձգումը կապված չէ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների հետ: նշում է http://www.interpressnews.ge-ն: