«Ռուսթավի 2» հեռուստաընկերության տեղեկացմամբ, Վրաստանի հակաահաբեկչական կենտրոնի նախկին ղեկավար Զուրաբ Մաիսուրաձեին ձերբակալել են Լիտվայում` ՌԴ-ի դիմումի համաձայն:
49-ամյա Մաիսուրաձեի ձերբակալության մասին լուրը հաստատել է նաև Լիտվայի պետական պաշտպանության ծառայությունը: Վրացական հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Ռուսաստանը Մաիսուրաձեի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ մեղադրելով նրան ահաբեկչության մեջ: Վիլնյուսի դատարանը Մաիսուրաձեին ձերբակալելու հրաման է տվել դեկտեմբերի 4-ին:
Լիտվայում Վրաստանի դեսպանատնից հայտնել են, որ տեղյակ են եղել ձերբակալության մասին: