Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության զեկույցը

Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության կողմից ներկայացվեցին Մարդու իրավունքների աշխատանքային պետական ծրագրի շրջանակներում 2016 թ.-ին իրականացված նախագծերը և գործակալության կողմից հրատարակված գրքերը: Միջոցառումը պաշտոնապես բացեց գործակալության ղեկավար Զազա Վաշակղմաձեն, ով ներկայացրեց տպագրված գրքերը.   16265410_1638657576444200_8051247244686567212_n

  • ՄԱԿ-ի, Եվրախորհրդի, Վենետիկի հանձնաժողովի եւ Օսլոյի կոալիցիայի փաստաթղթեր կրոնի ազատության մասին
  • Ռումինիայի, Բուլգարիայի, Ավստրիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Բելառուսի օրենսդրությունը կրոնի եւ հավատի ազատության մասին
  • Սեկուլարիզմ (աշխարհիկություն) եւ կրոնական չեզոքություն հանրային աշխատանքում
  • «Միջկրոնական երկխոսություն հանուն խաղաղության» համաժողովի փաստաթղթերը

Միջոցառմանը ներկա էին Վրաստանի կառավարության, Թբիլիսիի քաղաքապետարանի եւ ավագանու (սակրեբուլոյի), ինչպես նաեւ Վրաստանում դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների եւ կրոնական թեմերի ներկայացուցիչները:

Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց  մի քանի կոնկրետ հարցերի վրա.

2«Բարձրացրեցինք 3 հիմնական հարց՝ Վրաց Ուղղափառ եկեղեցու կողմից վերամկրտության վերացման խնդիրը, որը խոչընդոտ է հանդիսանում մարդկանց միջեւ բարեկամություն անելու հարցում, 2-րդ՝ պատմական արդարության վերականգման՝ մեր եկեղեցիների վերադարձի խնդիրը, որ շատ կարեւոր է, 3-րդ՝ ստեղծել դաշտ, որում մեր կրոնական կառույցները կարողանան միասին համագործակցել, դա պիտի լինի հոգուտ միասնության, հոգուտ Վրաստանի խաղաղության: Խնդիր է նաեւ այն, որ վրացական լրատվամիջոցները ըստ պատշաճի չեն մեկնաբանում կրոնական տոները, կրոնական համայնքների միջոցառումները:»

Կրոնի պետական գործակալության գործունեությունը դրական է գնահատում համայն Վրաստանի մահմեդական համայնքի մուֆթի  Յասին Ալիեւը, հիշեցնելով, որ վերջերս մահմեդական համայնքին է վերադարձվել մի քանի մզկիթ:3

«Ինչ բացվել է այս գործակալությունը, մեր խնդիրների լուծումն առավել դյուրին է դարձել:  Կարծում ենք, որ այսօր ներկայացված գրքերը օգտակար կլինեն: Գործակալության ստեղծումից հետո Իսլամի մասին գրքեր են հրատարակվել, իսկ երկրում այս պահի դրությամբ 250 մզկիթ կա: Այն, որ մեզ Վրաստանի նախագահն ու վարչապետը շնորհավորում են մեր եկեղեցական տոների առիթով, արդեն իսկ մեծ նվաճում է»:

5
Ջուզեպե Պազոտո Վրաստանի կաթոլիկ եկեղեցու կարդինալ

«Կարծում եմ, որ միշտ երբ գրքեր են հրատարակվում, շարունակվում է խոսքը, եթե խոսքը տեղ է հասնում, սա իրական ձեռքբերում է: Կրոնական ոլորտի գրքերը շատ կարեւոր են Վրաստանի համար»:

 

1
Պատրիարքի քարտուղար, դեկանոզ Միքայել Բոտկովելի

 

«Մեծ հետաքրքրությամբ կծանոթանանք այն նյութերին, որոնք  այսօր մեզ ներկայացրեց Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալությունը, բավականին մեծ աշխատանք է տարվել այս ուղղությամբ: Ինչպես տեսաք, Վրաց  ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները գոհ մնացին այս հանդիպման արդյունքներից»:

Կրոնի հարցերով պետական գործակալության ղեկավար Զազա Վաշակղմաձեն խոսեց 2017 թ.-ին  ծրագրվող նախագծերի մասին.

zaza_vashakmadze«Գրքի 3-րդ հատորում ներկայացված են տարբեր, այդ թվում նաեւ մեր հարեւան երկրների  կրոնի եւ դավանանքի ազատության օրենսդրությունները, նրանց կրոնական փորձը կօգնի Վրաստանին՝ ճիշտ քաղաքականություն վարելու հարցում: Բավականին հավակնոտ եւ հետաքրքիր ծրագրեր ենք նախատեսում 2017-ի համար, նախօրոք ասում եմ՝ փետրվար ամսվա ընթացքում կներկայացնենք 2016 թ.-ի տարեկան հաշվետվությունը»:

Կրոնական գործակալության ղեկավարից  տեղեկացանք նաեւ, որ 2017 թ-ին նախատեսվում է Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ տպագրված կրոնական քարտեզի շնորհանդեսը:

Թողնել պատասխան