Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիան արձագանքել է Վրաստանի` Եվրոպայի հետ առանց մուտքի արտոնագրի վերաբերյալ առաջարկին:
«Արտաքին գործերի նախարարությունը հիշեցնում է, որ Եվրամիության և Վրաստանի հարաբերությունների զարգացումը, այդ թվում վիզայի ազատականացումը վերաբերում է միայն Վրաստանին և չի տարածվում Հարավային Օսիայի քաղաքացիների վրա»:
Վրաստանի կողմից չվերահսկվոլ Հարավային Օսիայի արտգործնախարարությունից հայտարարել են, որ Հարավային Օսիայի քաղաքացիները օրենքի շրջանակներում կրում են ռուսական անձնագրեր, որով կարող են ճանապարհորդել ամբողջ աշխարհով:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը Վրաստանի համար մուտքի արտոնագրի վերացման կողմ է քվեարկել ընթացիկ տարվա փետրվարի 1-ին: Նույն օրը, Վրաստանի նախագահը, վարչապետն ու արտգործնախարարը հայտարարեցին, որ աբխազներն ու օսերը նույնպես հնարավորություն ունեն օգտվել այդ իրավունքից: