
Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի կրթության և մշակույթի հարցերով օգնական Մարի Ռոյսին:
ԿԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը կողմերը խոսել են Վրաստանի և ԱՄՆ-ի միջև գիտական և կրթական ոլորտներում առկա համագործակցության շուրջ: Նախարարը Մարի Ռոյսին շնորհակալություն է հայտնել Վրաստանում ԱՄՆ աջակցությամբ իրականացված ծրագրերի համար: Չխենկելին խոսել է նաև գիտության և տեխնոլոգիաների ոլորտում վերջին ժամանակաշրջանում ձեռք բերած հաջողությունների, «Հազարամյակների մարտահրավերներ» հիմնադրամի հաջողությունների և կարևորության վերաբերյալ:
Մարի Ռոյսի հայտարարությամբ, ԱՄՆ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս կրթության և գիտության զարգացման հարցում Վրաստանի ձեռնարկած ջանքերին: