Վրաստանի ԿԳՆ-ը Թելավիի շրջանի (Արեւելյան Վրաստան) հանրային դպրոցների ավելի քան 30 աշակերտի համակարգիչ է նվիրել։ Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, տարվա ընթացքում համակարգիչ կստանան հաջողություններ գրանցած թվով 2470 աշակերտներ: Ի դեպ, նվերների են արժանանում այն աշակերտները, որոնք ստանում են ամենաբարձր միավորը (10):
Նախարարության նախաձեռնությունը նոր չէ։ Այն նպատակ ունի աշակերտների շրջանում բարձրացնել ուսման նկատմամբ ձգտումն ու ուսումնական գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) կիրառումը: Նախարարությունում մտածում են, որ ՏՏ-ի կիրառումը տաղանդավոր և աշխատասեր աշակերտներին հնարավորություն է տալիս առավել մեծ հաջողություններ գրանցել։